Ֆոնդերի օգտագործում

Երկամյա Պլան

  1. Առաջարկել Նվակի մասնակիցներին անհատական վարպետության դասեր ԱՄՆ-ի և Եվրոպայի փորձառու երաժշտական մասնագետների հետ: Այժմ մենք բանակցում ենք ամերիկյան մեծ ձայնագրման ընկերության հետ, որպեսզի տարեկան մեր մի քանի ուսանող կնքեն իրենց սեփական ձայնագրման գործարքները:
  2. Պարբերաբար հրատարակել մեր ուսանողների ստեղծագործությունները կոմերցիոն վաճառքի նպատակով, ինչպես նաև աշխատել ֆիլմերում, հեռուստատեսությունում և ռադիոյում երաժշտության կոմերցիոն օգտագործման ուղղություններով։ Նաև տեղադրել երգերը Spotify և Apple Music հարթակներում, այսպիսով դարձնելով Նվակը ինքնաֆինանսավորվող, շահույթ չհետապնդող ընկերություն:
  3. Ընդլայնել մեր ծրագիրը նոր տարածաշրջաններում։ Օգտագործելով հետադարձ կապն ու կարծիքները՝ հասկանալ, թե որտեղ Նվակը կարող է ունենալ լավագույն արդյունքը և այդ տարածքներում ձևավորել երկարաժամկետ ներկայություն։ Մեր նպատակն է ունենալ նմանատիպ տարածաշրջանային ընդլայնում յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ։

Հնգամյա Պլան

  1. Վերանորոգել տեղական ձայնագրման ստուդիաները և արդյունքում ունենալ առավել մնայուն ներդրումներ:
  2. Ստեղծել Նվակի մասին վավերագրական ֆիլմ/շոու, որը կպատմի մեր կողմից բացահայտվող երգահանների և արտիստների մասին: Պատմել նրանց անհատական պատմությունները: Ցուցադրել յուրաքանչյուր տարածաշրջանի երաժշտությունը: Պատմությունների և երաժշտության միջոցով պատմել մարդկանց այն երկրների մասին, որտեղ մենք աշխատում ենք:
  3. Առաջ մղել տարեկան Նվակի մի քանի երգահանների և արտիստների կարիերաները:

Նվակ 2018