• Նվակ Հայաստան

Նվակ Երեւան

Ինչպես է աշխատում Նվակ Երևանը

2016 և 2017թթ. Նվակն իրականացրեց իր պիլոտային ծրագիրը Երևանի Թումո կենտրոնում:

Ուսանողները մեծ փորձ ձեռք բերեցին: Երեք շաբաթվա ընթացքում նրանք համագործակցում էին մի քանի տասնյակ երգերի շուրջ, որոնցից 12-ն ընտրվել էին վերստեղծող ձեռնարկների համար, նախքան Երևանում դրանց դեմո տարբերակներն ստեղծելը և մեր պրոդյուսերներին փոսթփրոդաքշնի ուղարկելը: Ուսանողները նաև կատարեցին իրենց հեղինակային աշխատանքները կենդանի լսարանի դիմաց Երևանի սրտում: Մեր Նվակ 2016թ.-ի համերգը անցկացվեց Կամիում՝ ակտիվ գիշերային ակումբում, իսկ մեր Նվակ 2017թ.-ի համերգը տեղի ունեցավ Մոսկվա Կինոթատրոնի բակում՝ 350 հանդիսատեսի ներկայութմաբ (անձրևոտ եղանակին):

Սկսած 2018թ.-ից, Նվակը կդառնա անկախ և մշտական կառույց Երևանում: Բացի ամենամյա ամառային փոփ-սեմինարից, Նվակը կդառնա ողջ տարվա ծրագիր, որը կուղեկցի մեր շրջանավարտներին կանոնավոր սեմինարների միջոցով, կկազմակերպի համերգային միջոցառումներ և կստեղծի իրենց երգերի վիդեո և աուդիո տարբերակներ, որոնք կօգնեն խթանել նրանց կարիերաները: Ուսանողները աշխատանքները շարունակաբար ներկայացնում են ոլորտի մասնագետներին` երաժշտության օգտագործման հնարավորությունների (գովազդ, հեռուստատեսային արշավներ, ֆիլմեր և այլն), հետադարձ կապի և այլնի համար: Նվակը նաև նախատեսում է ստեղծել փորձերի, ձայնագրությունների և ելույթների համար վայրեր, որոնք օգտագորրծվելու են Նվակի արտիստների/երգահանների կողմից:

Բոլոր սեմինարները, դասերը եւ հանձնարարությունները անվճար են:

Ինչու Երևան

Հայաստանի երաժիշտները կանգնած են առանձնահատուկ դժվարությունների առաջ: Երեք միլիոնից քիչ ազգային բնակչությամբ երկրում ստեղծագործող հասարակության համար դրսի հնարավորությունների հասանելիությունը և դրսում ներկայանալը խիստ կարևոր են:

Ցավոք, կառավարման կոռումպացված համակարգը և հեռուստատեսության և ռադիոյի նկատմամբ պետական վերահսկողությունը թույլ չեն տալիս ոլորտում ծանոթություններ չունեցող տեղացի երաժիշտներին առաջ տանել իրենց կարիերաները, աշխատել ստեղծագործական աճի վրա և օգտվել կոմերցիոն հնարավորություններից: Վիզային ռեժիմի սահմանափակումները հավասարապես դժվարացնում են հայ երաժիշտների համար կրթական և կարիերային հնարավորություններ փնտրելը արևմտյան ավելի լայն շուկայում:

Չնայած դրան, Հայաստանն ունի կրքով լի և անչափ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ ու երգահաններ, որոնք ցանկանում են լսելի դարձնել իրենց ձայնը:

Նվակի երևանյան ազդեցությունը

Ընդամենը երկու տարվա ընթացքում Նվակը Երևանում ստեղծել է շրջանավարտների խումբ, որի մեջ ներառված են 100-ից ավել ակտիվ երգիչներ, երգերի հեղինակներ և պրոդյուսերներ։

  • Տեղական ազդեցություն. Յուրաքանչյուր ամիս մեր ուսանողները կազմակերպում են կենդանի կատարումներ (բաց խոսափողի երեկոյի և բասքինգի ձևաչափերով) Երևանում և հարակից շրջաններում:
  • ​Տարածաշրջանային ազդեցություն. 2018թ.-ի փետրվարին Նվակի հինգ հեղինակների կողմից գրված երգերը ներկայացվեցին «Եվրատեսիլ»-ի հայաստանյան ընտրական «Դեպի Եվրատեսիլ» նախագծում:
  • Համաշխարհային ազդեցություն. Նվակը Universal Music Publishing-ի հետ միասին՝ 2019 թվականի սկզբում կհրատարակի վեց օրիգինալ երգից բաղկացած ձայնասկավառակ։
  • Համագործակցություն. Նվակն ուսանողներին հնարավորություն է տալիս համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտական արվեստագետների հետ: Մեր ուսանողները նախկինում համագործակցել են System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի և Capital City խմբի մենակատար Սեբու Սիմոնյանի հետ, իսկ իրենց երգերի վրա աշխատել է Evanescence ռոք խմբի համահիմնադիր Բեն Մուդին:

Նվակ 2018