Մեր Յուրահատկությունը

Ժամանակակից Կրթություն

Երաժշտական կրթական ծրագրերի մեծ մասը կենտրոնանում են կանոնական ստեղծագործությունների պահպանման և մեկնաբանման վրա, մասնավորապես՝ դասական, ժողովրդական և ջազային երաժշտության։ Նվակը՝ ոչ։ Փոխարենը՝ մենք կենտրոնանում ենք այն երաժշտության վրա, որը լսում են մեր ուսանողները․ տարբեր ժանրերի թոփ 40-ների երաժշտություն։

Ուշադրություն դարձնելով երաժշտության այն ոճերի վրա, որոնք որ սիրում են երիտասարդները՝ Նվակը կարող է.

  • Ներգրավել ավելի շատ դիմորդներ տարբեր համայնքներից, ազգություններից և սոցիալ-տնտեսական խմբերից:
  • Հնարավորություն տալ ուսանողներին ստեղծել այնպիսի երաժշտություն, որը կարող է հետաքրքրել իրենց հասակակիցներին, ներգրավել ավելի լայն լսարան և գրավել երաժշտական ինդուստրիայի հետաքրքրությունը:
  • Ներգրավել ցանկացած մակարդակի ուսանողների` սկսնակներից մինչև փորձառու:
  • Կառուցել Կառուցել բազմաբնույթ դասավանդման ծրագիր, որը կներառի երաժշտությունից բացի նաև այլ հմտություններ, քանի որ երաժշտություն ուսումնասիրողներից ոչ բոլորն են դառնում երաժիշտ:

Ինչու փոփ երաժշտություն

Աշխարհն արդեն լցված է դասական երաժշտական կրթություն առաջարկող համաշխարհային հարյուրավոր ծրագրերով: Զարգացած աշխարհում գրեթե ամեն խոշոր քաղաք և գրեթե յուրաքանչյուր երկիր ունի առնվազն մեկ դասական երաժշտության կոնսերվատորիա:

Մինչ դասական երաժշտության կոնսերվատորիաների թիվը շարունակում է աճել, դրանց լսարանը չի մեծանում: Գրեթե բոլոր երկրներում, որոնց վերաբերյալ մենք տվյալներ ունենք, փոփ երաժշտության վաճառքները զգալիորեն գերազանցում են դասական երաժշտության վաճառքներին: Փոփ երաժշտություն ուսումնասիրող ուսանողները հնարավորություն են ստանում շփվել իրենց սերնդակիցների հետ՝ անկախ նրանց գտնվելու վայրից կամ մշակութային արժեքներից:

Դասական երաժշտության ուսուցման ծրագրերը սովորաբար ուղղված են ավանդույթների պահպանմանը՝ մեծ մասամբ դասավանդելով ելույթ ունենալու և գործիքի տիրապետման հմտություններ։ Փոփ երաժշտության ծրագրերը բազմակողմանի են՝ ընդգրկելով երաժշտությունից բացի այլ հմտություններ, օրինակ` ԳՏՃՄ հմտություններ, ինչպիսիք են աուդիոինժեներիան, գրաֆիկական դիզայնը, մարքեթինգը, նորաձևությունը և բիզնեսը:

  • Նվակն ինձ հետ պատահած ամենալավ բաներից մեկն է: Նվակն ինձ թույլ է տալիս լինել իսկական, և դա այն շատ պատճառներից մեկն է, որի համար ես սիրում եմ Նվակը:

    — Էլեն, Նվակի շրջանավարտ, 2017թ.

Մեր զարգացման պատմությունը

Ավելի քան 150 ուսանող Նվակի ընտանիքի մասն են կազմում: 100 երգ գրվել և ձայնագրվել է: 15 երգ պրոֆեսիոնալ ձևով արտադրվել է Սեբու Սիմոնյանի (Capital Cities), Նիկո Ստադիի (Justin Bieber) և BigTaste-ի (Nick Jonas, Dua Lipa, Betty Who) օգնությամբ: Մենք ունենք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Schusterman հիմնադրամի, Pulse recordings-ի, Chop Shop ռեքորդինգսի Atlantic Records-ի և MTV / Viacom-ի աջակցությունը: 2019թ.-ի հունվարին Նվակը կթողարկի Հայաստանի և Իսրայելի մեր երգահանների կողմից գրված հեղինակային երաժշտության ալբոմ:

Հինգ ամսիների ընթացքում մենք յուրաքանչյուր ամիս կթողարկենք մեկական երգ՝ փորձելով գտնել մեր արտիստների և երգահանների համար մի շարք լիցենզավորման և երգացանկերի հնարավորություններ: Սկսած 2019թ.-ից, Նվակը նաև ուսանողներին հնարավորություն կտա ինքնուրույն ձայնագրել բարձրորակ երաժշտություն մշտական, բջջային ձայնագրման սարքերի օգնությամբ, որոնք կնվիրաբերվեն Նվակի յուրաքանչյուր շուկային:

Նվակ 2018