• Նվակ Իսրայել

Նվակ Երուսաղեմ

2018 թվականը Նվակի գործունեության 3-րդ տարին էր Հայաստանում։ Տարածաշրջանային ընդլայնման նպատակի համար երկրորդ երկիրն ընտրվեց Իսրայելը։ Երուսաղեմը ոչ միայն համապատասխանում էր Նվակի առաքելության հիմնաքարերին, ավելին՝ մենք մեծ ոգևորություն և հավատ ունեինք այս քաղաքի, տեղացիների բազմազանության և երիտասարդների ներուժի նկատմամբ։

Օգոստոսին քսան տաղանդավոր ուսանողի հետ անցկացվեց երկշաբաթյա «Նվակ Երուսաղեմ» ծրագիրը, որին հայտագրվել էին Իսրայելի տարբեր անկյուններից ավելի քան հարյուր 16-28 տարեկան տաղանդավոր երիտասարդներ: Մենք ձայնագրեցինք 18 ստեղծագործությունների դեմո տարբերակներ և հրավիրեցինք Բերքլի քոլեջի երաժշտական ֆակուլտետի երկու մասնագետ և մեկ երգահան/պրոդյուսեր Լոս Անջելեսից՝ Big Taste-ին։

Big Taste-ը (Լերոյ Քլամփիթ) մշակեց մեր լավագույն ստեղծագործություններից երեքը և այժմ մենք ակտիվորեն փնտրում ենք լիցենզավորման ու հրատարակման հնարավորություններ Նվակի ընթացքում գրված նյութերի համար։

Նվակ 2018