Մեր Մասին

Մեր նպատակը

Նվակը ժամանակակից երաժշտության ասպարեզում կրթություն տրամադրող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հիմնադրամ է, որի նպատակն է ընձեռել հավասար հնարավորություններ երիտասարդ երաժիշտներին, մասնավորապես աղջիկներին և երիտասարդ կանանց, որոնք ապրում են սոցիալական, քաղաքական և մշակութային խնդիրներ ունեցող երկրներում:

Մենք բացահայտում, կրթում և առաջ ենք մղում երիտասարդ տաղանդներին և կապում ենք նրանց երաժշտական բիզնեսի պրոֆեսիոնալների հետ՝ հույս ունենալով օգտագործել երաժշտությունը որպես երկխոսություն ու համագործակցություն սկսելու գործիք, ինչպես նաև ձեռք բերել հեղինակային երաժշտությամբ վարձատրվելու հնարավորություններ, որոնք հակառակ դեպքում անհասանելի կլինեին երիտասարդների համար:

Ինչ ենք մենք անում և ինչպես

Նվակը բացահայտում է երիտասարդ երգիչներին, երգահաններին և պրոդյուսերներին՝ տրամադրելով անհատական և հեռահար անվճար ուսուցում երգարվեստի, երաժշտության, աուդիոինժեներիայի, հրատարակչության, մարքեթինգի և PR-ի ոլորտներում։

Դասերը դասավանդվում են Բերքլի երաժշտական քոլեջի շրջանավարտների և երաժշտական բիզնեսի առաջատար մասնագետների կողմից, որպեսզի ապահովվի դասասենյակային ոճն ու կարգապահությունը, ինչպես նաև դասապրոցեսի ընթացքում ստեղծվի այն մթնոլորտը, որը ճշտգրիտ նկարագրում է, թե ինչպես է երաժշտությունը ստեղծվում այսօր։

Նվակ Ծրագիր

Նվակը սկսեց որպես պիլոտային ծրագիր 2016թ.-ին Երևանում: Երկու տարի անց մենք ստեղծեցինք մեր բազմաբնույթ, լայնածավալ փոփ երաժշտության ուսումնառությունը` Բերքլիի Երաժշտական Քոլեջի շրջանավարտների և աշխատակիցների օգնությամբ: Հայաստանում մենք ունենք լրիվ դրույքով աշխատող անձնակազմ և մի քանի օգնական, որոնք ներգրավում են տաղանդավոր երիտասարդների, պլանավորում են շաբաթվա միջոցառումները և ամսվա ելույթները մեր ավելի քան 100 երիտասարդ երաժիշտների համար: 2018թ. օգոստոսին Նվակը սկսեց գործել իր երկրորդ շուկայում՝ Երուսաղեմում (Իսրայել):

Մենք ընտրեցինք Երուսաղեմը՝ նպատակ ունենալով երգերի ստեղծման բարձր մակարդակի կրթություն տրամադրել տարածաշրջանում հակասություններ ունեցող խմբերի բազմազան անդամներին՝ հատկապես կենտրոնանալով երկրի սահմաններից դուրս տեղական երաժշտության հասանելիության վրա: 2019թ. ամռանը Նվակը կծավալվի դեպի Լիլոնգվե, Մալավի: Խրախուսելով և կերտելով երիտասարդ մալավացիների ձայները և նրանց արտիստիկ գաղափարները, մենք հույս ունենք ցույց տալ երաժշտության ունակությունը մալավացի հաջորդ սերնդի արտիստներին ոգեշնչելու հարցում:

Նվակ 2018