Մեր նպատակը

Նվակը (ինչպես նվագ) երաժշտական կրթության ծրագիր է, որի առաքելությունն է բացահայտել, կրթել եւ խթանել տաղանդավոր, երիտասարդ երաժիշտների կարիերային՝ սոցիալական, քաղաքական եւ / կամ տնտեսական ծանր վիճակում գտնվող երկրներում:

Մենք կապ ենք ստեղծում մեր ուսանողների (14-24 տարեկան) և մեդիա ոլորտի առաջատար մասնագետների հետ` երաժշտությունն օգտագործելով որպես երկխոսություն սկսելու, համագործակցության ձեռքբերման եւ աշխատանք գտնելու հնարավորություն, որոնք հակառակ դեպքում անհասանելի են:

Մեր ծրագիրը կենտրոնանում է ժամանակակից, կոմերցիոն երաժշտություն պատրաստելու վրա, հատուկ ուշադրություն դարձնելով տեխնոլոգիայի, DIY (արա ինքդ) տեխնիկայի եւ նորարարության վրա:

Կարդալ ավելին
Եթե դու ցանկանում ես իմանալ, թե ի՞նչ է Նվակը, ես այն պարզապես կնկարագրեմ այս կերպ. Մեկ հնարավորություն՝ ողջ կյանքի ընթացքում։

- Օվսաննա, Նվակ 2016

Նվակ 2018